İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի ու Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են իրավիճակը Կարագանդայում

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: 
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցությունները փոխանցեց սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվեց կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: 

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորեցին բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

https://www.civilnet.am/news/2019/01/08/Հայաստանի-ու-Ղազախստանի-ԱԽ-քարտուղարները-քննարկել-են-իրավիճակը-Կարագանդայում/351673

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın