İçeriğe geçmek için "Enter"a basın

Կիպրոսի հայ համայնքի գենետիկ ուսումնասիրություն է կատարվում

Նիկոսիայում սուրբծննդյան պատարագից հետո Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին գենետիկ վերլուծության շրջանակներում խնդրել են ԴՆԹ փորձանմուշներ տրամադրել։ Գենետիկ վերլուծության նպատակը Կիպրոսի գենետիկ ֆոնդը որոշելն է։

Հետազոտությունն իրականացնում են Կիպրոսի գենետիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք հաշվարկել են, որ Սուրբ Ծնունդը ճիշտ ժամանակն է ԴՆԹ տվյալների հավաքման համար, քանի որ այդ ժամանակ եկեղեցի են գալիս ավելի շատ մարդիկ, քան սովորաբար։

Հետազոտությանը մասնակցել են հայ համայնքի 18 տարեկանից բարձր ներկայացուցիչներ, որոնք ծնվել են Կիպրոսում։ Հետազոտության նպատակը Կիպրոսում բնակվող հայերի գենետիկ պատկերը ստանալն է։ Հետազոտությունն ղեկավարում է պրոֆեսոր Մարիոս Ցարիոլուն, հայտնում է Cyprus Mail-ը։   

Գիտնականներն արդեն հրապարակել են նմանատիպ  մեկ այլ հետազոտության արդյունքներ, որին մասնակցել են հունական եւ թուրքական ծագում ունեցող կիպրացիները։

Եթե գիտնականներին հաջողվի հավաքել 150-200 ԴՆԹ նմուշ, ապա հետազոտության արդյունքները հնարավոր կլինի ստանալ այս տարվա ամռանը։

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մաղդեսյանի խոսքով՝ Կիպրոսում շուրջ 4000 հայ է բնակվում։ Նրանց մեծամասնությունը Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են։ Սակայն Կիպրոսում հայերը ապրել են դեռ 578 թվականից։ 

https://news.am/arm/news/489501.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın