İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի բարեգործական ճաշարան

Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ  տարեցներին և կարիքավորներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին բերեց քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցեց  նվերներ:

Վերջում Վեհափառ Հայրապետը նաև ճաշեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունը հայտնեցին Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար:

Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:

https://news.am/arm/news/488232.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın