İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանն առաջիկա 5 տարիներին կառավարելու ծանր պարտականությունը Ձեր ուսերին է. Երուսաղեմի պատրիարքը՝ Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հայ ժողովուրդը ազատ եւ ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ եւ Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն եւ համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջեւ ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները եւ մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում:


https://news.am/arm/news/485893.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın