İçeriğe geçmek için "Enter"a basın

Դինքի հիմնադրամը կազմակերպում է «Ժամանակակից արվեստը Հայաստանում» բանախոսությունների շարք

«Հրանտ Դինք» հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով բանախոսությունների շարք է կազմակերպում, որում  ներգրավվելու են արվեստագետներ, գիտնականներ  թե’ Հայաստանից, թե’ Թուրքիայից  և թե’ սփյուռքից:

Առաջին  բանախոսությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: Բեյրութի ամերիկյան համալսարանում արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի բանախոսության թեման է` «Ազատվել Սովետից. ժամանակակից արվեստում հարություն առած ուրվականները և կենդանի հերոսները Հայաստանում»:

Առաջիկա բանախոսություններին մասնակցելու են Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, արվեստագետ Սարգիսը և նկարիչ Ռուբեն Մալայանը: Բանախոսությունները  տեղի կունենան Ստամբուլում:


https://www.ermenihaber.am/am/news/2018/12/06/Հրանտ-Դինք-Հայաստան-արվեստ/143390

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: