İçeriğe geçmek için "Enter"a basın

34 սիրիահայ եւ իրաքահայ ուսանող կրթաթոշակ է ստացել Կլոր սեղան հիմնդարամից

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց Սիրիայի եւ Իրաքի հակամարտության հետեւանքով Հայաստանում ապաստանած 34 ուսանողի:

Կրթաթոշակակիրներն ընտրվել էին հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով՝ գնահատելով նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը:

Կրթաթոշակների հանձնման առիթով ՀԿՍ հիմնադրամի գրասենյակում էին հյուրընկալվել կրթաթոշակ ստացած ուսանողներն ու ծրագրում ակտիվորեն ներգրավված երիտասարդները: Նրանք նախեւառաջ ճանաչողական շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Ռուբեն Սեւակի» անվան արվեստի թանգարանում նրանց ողջունեց տնօրեն Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը: Հոգրեւորականը ներկայացրեց Ռուբեն Սեւակին, Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին եւ այլ մտավորականներին նվիրված պատկերասրահը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 արվեստի գործեր, ինչպես նաեւ Ռուբեն Սեւակին պատկանող իրերն ու նկարները: Երիտասարդները նաեւ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, որն ամփոփում է ժամանակի ընթացքում հայկական աշխարհասփյուռ համայնքներից ստացված եւ հայ վարպետների ձիրքի եւ գեղեցկության բարձրարվեստ ընկալման մասին վկայող ցուցանմուշները:

Երիտասարդներին ողջունեցին ՀԿՍ գրասենյակի գործադիր տնօրեն՝ Կարեն Նազարյանը եւ «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ պարոն Լեւոն Անտոնյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը եւ ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի Ֆինանսական պատասխանատու Լենա Բաղդասարյանը:

2018 թ. աշնանը հայտարարված մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել է 57 դիմում, որոնք դիտարկել է անկախ ընտրող հանձնաժողովը, որը կազմում էին ՀԿՍ հիմնադրամի, «Հալեպ» ՀԿ-ի եւ սիրիահայ ուսանողների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մանրամասնորեն` հաշվի առնելով դիմորդի առաջադիմությունը, համայնքային մասնակցությունը եւ սոցիալ-տնտեսական կարիքը: Արդյունքում ընտրվել է 14 ուսումնական հաստատություններ ներկայացնող 34 կրթաթոշակառու:


https://news.am/arm/news/482905.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: