İçeriğe geçmek için "Enter"a basın

Եկեղեցու հիմքով մզկիթ Ադանայում․ 500 տարի անց հայկական հետքեր են բացահայտվում

Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունն անդրադարձել է ժամանակին Սուրբ Հակոբ եկեղեցին եղած, իսկ ներկայում մզկիթի վերածված Ադանայի (պատմական Դաշտային Կիլիկիայում) Յաղ (Յուղի) կամ Ուլու մզկիթի պատմությանը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ներկայիս Թուրքիայի Հանրապետության Չոքուրովա նահանգի Սեյհան շրջանի գավառապետ Հասան Հյուսեին Գյուլլերը, «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում շեշտելով, որ սույն մզկիթը նախկինում եղել է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին, հայտնել է նաև, որ այն մզկիթի է վերածվել 1501 թ., տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների հրամանով, և դրանից 27 տարի անց կառուցվել է արեւմտյան կողմի մինարեն:

Նույն գործակալության թղթակցին հարցազրույց է տվել նաև այդ մզկիթի իմամ Էնես Էսերը, ով իր հերթին հաղորդել է, թե տվյալ վայրը եղել է մահմեդական հոգևոր կենտրոն, եւ որ մզկիթի հավելյալ տարածքը կառուցվել է 57 տարի հետո:

Էսերը նաև հայտնել է, որ եկեղեցու հատվածում 2003 թ. կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են գետնուղի և ջրհորներ, ու հավելել. «Երբ եկեղեցուն կից մզկիթի համար նախատեսված շինություններ են կառուցվել, բացվել են նաև մեդրեսեներ (իսլամական ուսումնականհաստատություն-Ակունքի խմբ.): Կառույցը և բակն ընդարձակ են: Այս վայրն առավելապես օգտագործվել է որպես հոգևոր կենտրոն: Ըստ էության, այն կարող ենք համարել նաև փոքր համալսարան»:


https://news.am/arm/news/480382.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın