İçeriğe geçmek için "Enter"a basın

Քիմ Քարդաշյանը երեխա որդեգրելու համար Հայաստանի համապատասխան կառույցներին չի դիմել

38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, երեխա որդեգրելու համար Հայաստանի համապատասխան ատյաններին չեն դիմել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչությունից։

Նախարարության փոխանցմամբ, հայտնի հայուհին նման առաջարկ չի ներկայացրել, ոչ մի մանկատան հետ չի պայմանավորվել։

«Եթե նման բան լիներ, ապա Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ նախ պետք է ԱՄՆ–ի իրավասու մարմիններից թույլտվություն ստանային, ապա Հայաստանի արդարադատության նախարարություն ներկայացնեին համապատասխան փաստաթղթերը, որից հետո որդեգրման թույլտվություն ստանալուց հետո միայն կարողանային տեսնել երեխային։ Պաշտոնական որեւէ առաջարկ Քարդաշյանի կողմից Հայաստանը չի ստացել։ Ինչ վերաբերում է լուրերին, թե երեք տարի առաջ Հայաստանում Քիմն այցելել է մանկատուն, իրականությանը չեն համապատասխանում։ Այն ժամանակ բոլորիս աչքի առաջ է եղել, թե ուր է այցելել Քիմը»,– հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ բրիտանական Mirror պարբերականը գրել էր, որ 38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան եւ որդեգրել տղա երեխայի։


https://news.am/arm/news/480160.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: