İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում «հայերի գանձերը» փնտրողը մահացել է ժայռաբեկորը պայթեցնելու ժամանակ

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Յահյալըի շրջանում «հայերի գանձերը» փնտրողը մահացել է հենց գանձերը որոնելու ժամանակ։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Յահլայըի շրջանում 2 գանձագողեր նախկին հայաբնակ վայրում փորձել են դինամիտով պայթեցման միջոցով ժայռից հանել հայերի պահած գանձերը։  Սակայն պայթյունի հետեւանքով գանձագողերից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել։

Մոտակա բնակավայրում ապրողները պայթյունի ձայնը լսելուց հետո զանգահարել են ժանդարմերիա։ Դեպքի վայր մեկնած ժանդարմները պարզել են, որ գանձագողը մահացել է պայթյունից հետո ժայռի փլվելու հետեւանքով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։


https://news.am/arm/news/480075.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın