İçeriğe geçmek için "Enter"a basın

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավեդիս Գուիդանյանը ստիպված է եղել ներողություն խնդրել Եգիպտոսից

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավեդիս Գուիդանյանը ներողություն է խնդրել Եգիպտոսից այն բանից հետո, երբ քննադատել է երկրի կենսամակարդակը եւ մաքրության աստճանը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Գուիդանյանը լիբանանյան Daily Star-ին տված հարցազրույցում ասել է, թե Լիբանանի մասին ԶԼՄ-ներում գրվող բացասական գնահատականները հարված են հասցնում երկրի վարկանիշին եւ խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը։ «Նայեք Եգիպտոսին՝ կա՞ աշխարհում ավելի կեղտոտ տեղ։ Մարդիկ ավելի աղմկոտ են, խցանումները շատ են, մարդիկ գերեզմաններում են ապրում․․․ Սակայն կա զբոսաշրջություն, որովհետեւ նրանք գիտեն ինչպես վաճառել երկիրը»,- ասել է Գուիդանյանը։

Հարցազրույցի հրապարակումից հետո նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել իր մեկնաբանությունների համար եւ այցելել Լիբանանում Եգիպտոսի դեսպանին։


https://news.am/arm/news/479731.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın