İçeriğe geçmek için "Enter"a basın

Թալինի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում ապօրինի հուղարկավորություններ են եղել. քրգործ է հարուցվել

ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետեւանքով վնասվել է  պատմամշակութային հուշարձանը, խաթարվել վերջինիս տարածքի ամբողջականությունը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերվված տվյալներն առերեւույթ պարունակում են պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:


https://news.am/arm/news/479598.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın