İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ժամացույց տղան». Արտասովոր ունակություններով 12-ամյա Արթուրը հիացրել է ռուսական հեռուստաշոուի հանդիսատեսին (ֆոտո,վիդեո)

Արտասովոր ունակություններով օժտված, 12-ամյա հրազդանցի Արթուր Միքայելյանը ռուսական «Զարմանալի մարդիկ»  հեռուստաշոուի ընթացքում հանդիսատեսին եւ ժյուրիի անդամներին զարմացրել է իր արտասովոր եւ անբացատրելի կարողություններով: Հաղորդմանը մասնակցելու առաջարկն արտասովոր տղայի ծնողները ստացել են NEWS.am-ի հրապարակումից անմիջապես հետո: Հսղորդման ընթացքում Արթուրը ստացել էր «Ժամացույց տղա»  անունը:

Ամիսներ առաջ NEWS.am-ը նյութ էր պատրաստել արտասովոր ունակություններով օժտված, հրազդանցի 12-ամյա Արթուր Միքայելյանի ունակությունների մասին: Իր յուրահատկություններից մեկն այն է, որ ցանկացած պահի կարողանում է գուշակել օրվա ժամերն առանց ժամացույցին նայելու, ինչպես նաեւ տարեթվի, ամսաթվի, օրվա համընկնումը շաբաթվա օրերի հետ: Արտասովոր ունակությունների համար Արթուրին գրանցել էին ՀՀ Դյուցազնագրքում:

NEWS.am-ի  հրապարակումից հետո Արթուր Միքայելյանին հրավիրում են Մոսկվա՝ մասնակցելու «Ռոսիա» հեռուստաալիքի կողմից պատրաստված «Զարմանալի մարդիկ» հեռուստաշոուին՝ 1 մլն ռուբլի մրցանակով: Արթուրի մայրը՝ Արմինեն պատմեց, որ շուոն հետաքրքրիր էր, բովանդակալից եւ Արթուրին հնարավորություն տրվեց առաջին անգամ մեծ բեմում ցույց տալու իր տաղանդը:

«Կայքի հրապարակումից հետո մեզ նամակ եկավ «Ռոսիա» հեռուստաալիքի կողմից: Տեսասկայպի միջոցով Արթուրը նախնական 2 քասթինգ փուլ անցավ, որից հետո մեզ հրավիրեցին մասնակցելու շոուի նկարահանումներին: Մեկնեցինք Մոսկվա:

Օգոստոսի 21-28-ը տեղի ուենցան նկարահանումները. վերջերս էլ ցուցադրվեց: Հոկտեմբերի 28-ին եզրափակիչն էր: Արթուրն այնտեղ բոլորին գերում էր իր ունակություններով, նա մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում: Նրան շատ էին սիրում նաեւ ժյուրիի անդամները»,-պատմեց Արմինեն՝ հավելելով, որ հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլերն ու անցել եզրափակիչ:

Եզրափակիչ փուլում հանդիսատեսի քվեարկությամբ պետք է որոշվեր հաղթողը, եւ բազմաթիվ մասնակիցների մեջ Արթուրը եւ մեկ այլ մասնակից հավաքեցին հավասար 16 տոկոս միավորներ.

«Քանի որ կար ընդամենը մեկ գավաթ եւ մեկ մրցանակ, ըստ շոուի կանոնների, եթե երկու մասնակիցների միավորները հավասար են լինում, ժյուրին խորհրդակցական ձայնի իրավունքով որոշում է հաղթողին, եւ ժյուրին հաղթող ճանաչեց մյուս մասնակցին»,-ցավով նշեց Արմինեն՝ շարունակելով,  որ ճիշտ է, հաղթանակն Արթուրինը չեղավ, բայց կարեւորն այն է, որ Արթուրը մասնակցեց մեծ վարկանիշ ունեցող հեռուստաշոուիեւ, զարմացրեց իր ունակություններով եւ ճանաչում ձեռք բերեց:

Արմինեն նշեց, որ շոուից հետո արդեն այլ առաջարկներ են ստացել Արթուրի ունակությունները բացահայտելու եւ դրանք բարձրաձայնելու ուղղությամբ, որոնց մասին վաղ համարեց խոսել: Վերջինս նշեց, որ իրենց ամենամեծ երազանքը շարունակում է մնալ այն, որ Արթուրով համապատասխան մասնագետներ զբաղվեն:

Artur Mikaelyan


https://news.am/arm/news/479285.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: