İçeriğe geçmek için "Enter"a basın

Ցուցարարները փորձել են ներխուժել Մայր Աթոռի դիվանատան տարածք

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր կեսօրին փորձել են մուտք գործել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տվել նախաձեռնության անդամներին մուտք գործել դիվանատան տարածք։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խրհրդի ժողովից առաջ։
«Նախաձեռնության մի քանի անդամներ պարզապես փորձել են վանկարկել և դիվանատան տարածք ներխուժել , բայց դարպասները փակ են եղել։ Ոստիկանությունը կասեցրել է և թույլ չի տվել նրանց ներխուժել շենք»,–ասաց նա։
Տեր Վահրամի խոսքով՝ նախաձեռնության անդամներն այս եղանակով փորձում են իրենց վրա ուշադրություն սեւեռել, ինչն ըստ նրա՝ չի հաջողվում։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման մասնակիցները բողոքի ակցիաներ են իրակաանցնում՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Շարժման մասնակիցները վերջին օրերին իրազեկման խաչերթ են իրականացնում Հանրապետության տարբեր քաղաքներում՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը։


https://news.am/arm/news/478685.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın