İçeriğe geçmek için "Enter"a basın

Կիեւում Շառլ Ազնավուրի հիշատակին սակուրաներ են հայտնվել

Կիեւի հայ համայնքի ակտիվիստները մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար կա, սակուրայի ծառեր են տնկել՝ հայ ժողովրդի մեծ զավակ, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ծառերի տնկման արարողությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնի եւ ազգային հարցերով վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայկական համայնքի եւ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ սփյուռքի ակտիվիստներ։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-միջոցառումները Կիեւում սկսել են անցկացվել հոկտեմբերի 1-ին ՀՀ դեսպանության մոտ ծաղիկներ խոնարհելով եւ մոմավառությամբ։ Իսկ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ծաղիկներ է դրել Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղին։ Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանության մոտ եւս ծաղիկներ խոնարհելու արարողություն է տեղի ունեցել։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում եւ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում բացվել են ցավակցությունների Գրքեր։


https://news.am/arm/news/478363.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın