İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի հայկական եկեղեցին լքված ու անմխիթար վիճակում է

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նիզիփի շրջանում գտնվող հայկական Ֆևքանի եկեղեցին հայտնվել է լքված ու անմխիթար վիճակում։

Եկեղեցին 2011թ․ վերանորոգվել էր Վաքըֆլարի շրջանային վարչության կողմից, սակայն այսօր կառույցը դարձյալ անմխիթար վիճակում է։ Պատերին ներկերով գրություններ են արվել, ապակիները կոտրված են, տանիքին խոտեր են աճել։

Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցու բակն այսօր Նիզիփում ապաստանած սիրիացի երեխաների համար խաղադաշտի է վերածվել։

Ֆևքանի եկեղեցու կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 6–7-րդ դարերում՝ բյուզանդական ժամանակաշրջում և ավելի հին է, քան Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու ներսի զարդաքանդակներն ու  սրբապատկերները մինչ օրս չեն պահպանվել։

Աղբյուր`    demokrathaber.org 


https://www.ermenihaber.am/am/news/2018/10/26/Թուրքիա-Գազիանթեփ-հայկական-եկեղեցի/140071

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: