İçeriğe geçmek için "Enter"a basın

Հանդիպել են Գարեգին Երկրորդը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է մարդկության առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման եւ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման  ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվել են երկու Եկեղեցիների միջեւ կապերի զորացման ուղիների, Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:


https://news.am/arm/news/477718.html

 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: