İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենահավատացյալ երկրների ցանկում Հայաստանը 9-րդ տեղում է

Barem և WIN – Gallup International հետազոտական ընկերությունները մի շարք երկրներում շուրջ 66․000 քաղաքացու շրջանում հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրներն են առավել հավատացյալ։

Հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրելու «հավատացյալ եմ», «հավատացյալ չեմ», «աթեիստ եմ» և «դժվարանում եմ պատասխանել» տարբերակներից որևէ մեկը։

Հարցման արդյունքներով՝ 41 երկիր ներառող ցանկում իրենց հավատացյալ համարողներն ամենից քիչ տոկոս կազմում են Բուլղարիայում (51 տոկոս), Ուկրաինայում (53 տոկոս), ԱՄՆ-ում (56 տոկոս), Ինդոնեզիայում (58 տոկոս), Պորտուգալիայում (59 տոկոս)։

Ռուսաստանում իրենց հավատացյալ է համարել հարցվածների 61 տոկոսը, Իրանում՝ 77 տոկոսը։ Ռուսաստանում աթեիստները կազմել են հարցման մասնակիցների 7  տոկոսը, Իրանում՝ 4 տոկոսը։

Հայաստանում հարցվածների 92 տոկոսը իրեն հավատացյալ է համարել, 4 տոկոսը նշել է, որ հավատացյալ չէ, 2 տոկոսը հայտարարել է, որ աթեիստ է, իսկ 1 տոկոսը դժվարացել է որևէ պատասխան ընտրել։

Թուրքիայում հարցումներին մասնակցածների 74 տոկոսը հայտարարել է, որ իրեն հավատացյալ է համարում։ 12 տոկոսը պնդել է, որ հավատացյալ չէ, 6 տոկոսը հայտնել է, որ աթեիստ է , իսկ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, Հայաստանն ամենահավատացյալ երկրների ցանկում զբաղեցրել է 9-րդ, Թուրքիան՝ 26-րդ հորիզոականը։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ցանկի առաջին հորիզոնականում Թայլանդն է, որտեղ մասնակիցների 98 տոկոսն իրեն հավատացյալ է համարել և միայն 1 տոկոսը՝ աթեիստ։ Երկրորդ տեղում Նիգերիան է՝ 97 տոկոս հավատացյալ, 0 տոկոս աթեիստ ցուցանիշով։

Իսկ Գանայում, Հնդկաստանում, Պապուա Նոր Գվինեայում, Կոտ Դիվուարում, Կոսովոյում հավատացյալների տոկոսը կազմել է 94, Պակիստանում՝ 93 տոկոս։


https://www.ermenihaber.am/am/news/2018/10/24/Հայաստան-Թուրքիա/139858

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın