İçeriğe geçmek için "Enter"a basın

Պոլսահայ երգչուհի Սիբիլը մասնակցելու է «Կեցցե Հայաստանը» խորագրով Բրազիլիայի կառնավալին

Հայաստանը, մեր երկրի մշակույթն ու պատմությունը ներկայացվելու է 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում: Նախաձեռնողը Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկն է` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբը: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը:

Բրազիլաբնակ Գևորգ Բեսնիլյանի միջոցով «Ոսկե վարդեր»-ի նախագահ Անժելինա Բազիլիոն ծանոթանում է հայերի պատմությանը, մշակույթին: Նրան շատ է գրավում հայերի տաքարյուն, խանդավառ ու զվարթ բնավորությունը: Խումբը որոշում է հաջորդ տարի կայանալիք Կառնավալի ընթացքում իրենց շքերթի ընթացքում ներկայացնել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Պոլսահայ երգչուհի Սիբիլը Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին:

«Ամերիկայում կայացած համերգից հետո այցելեցի Սան Պաուլո: Ծանոթանալու և շփվելու առիթ ունեցա Բրազիլիայի հայերի հետ: Ընկերներիցս մեկի միջոցով «Ոսկե վարդեր» խումբն իմացել էր, որ Սան Պաուլոյում է գտնվում մի հայ երգչուհի: Այս առիթից օգտվելով՝ խմբի անդամները խնդրել են, որ ես իրենց խմբի 47-րդ տարեդարձի առիթով հայերեն կատարեմ «Տարեդարձ է այսօր» երգը: Երբ երեկոյի ընթացքում ծանոթացա կազմակերպիչների հետ, նրանք հետաքրքրվեցին իմ պատմությամբ, գործունեությամբ: Գնահատելով իմ կատարած աշխատանքը՝ առաջարկեցին մաս կազմել 2019 թվականի կառնավալին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիբիլը և հավելեց, որ առաջարկը նրան շատ է ոգևորել, քանի որ այս առիթն օգտագործելով՝ կարող ենք Հայաստանն ու հայ ազգը ծանոթացնել օտարներին և մեր ձայնը լսելի դարձնել:

«Երբ ծանոթացա շքերթի պատրաստման ընթացքին, կարվող հագուստներին ու պատրաստվող քանդակներին, շատ հուզվեցի: Մտածեցի, որ շատ մեծ PR կլինի մեր երկրի համար և մեկ անգամ ևս ամբողջ աշխարհում լսելի կլինի Հայաստանի անունը»,-նշեց Սիբիլը:

Հավելենք, որ շուտով «Ոսկե վարդեր»-ի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նախագահ Անժելինա Բազիլիոն, ադմինիստրատիվ տնօրեն Անա Պալթինիերին, սոցիալական բաժնի պատասխանատու Վանեսսա Դիասը, կոմերցիոն գծով ղեկավար Ռենատո Կանդիդոն, արվեստի գծով տնօրեն Անդրեա Մաչադոն, Սիբիլը, Ներսես Եգիներյանը, ժամանելու է Հայաստան:


http://hayernaysor.am/archives/296853

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: