İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած անձի են ձերբակալել

Ռուս սահմանապահները կանխել են հայ–թուրքական սահմանի ապօրինի հատման հերթական փորձը։

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք տանող հետքեր:

Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ռուս սահմանապահները սահմանախախտին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին:


https://news.am/arm/news/475882.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın