İçeriğe geçmek için "Enter"a basın

Երեւանի 2800- րդ Տարեդարձի Առթիւ եւ Տեսարժան վայրերը

Յարգելի ընթերցողներ:

Թէեւ ստորեւ հրապարակուած գրութեան մէկ  մասը ,Երեւանի  2795-րդ  տարեդարձին  առթիւ, նախապէս 13 Հոկտեմբեր 2013 թուականին HyeTert էջերու վրայ  հրատարակած էի, սակայն,քանի որ 2018 թիւակիր  տարին Երեւանի  2800-րդ  տարեդարձի տարին է, նպաստաւոր նկատեցի նախապէս հրատարակուած գրութեան, Երեւանի գլխաւոր թանգարաններու, գրադարաններու եւ այլ տեսարժան վայրերու մասին հակիրճ  ծանօթագրութիւն  մը  աւելցնել : (Տքթ.Ս.Ա)

Թանգարաններ և գրադարաններ

Երևանի մէջ կը գործէ  աւելի քան 57 թանգարան-որոնցմէ է նկարիչ Մարտիրոս Սարեանի Տուն -Թանգարանը ,բանաստեղծ Յովաննէս Թումանեանի Տուն-թանգարանը, կինոռեժիսոր Սէրկէյ Փարաջանոֆի Թանգարանը: Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքին Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած կոթողը, Ցեղասպանութեան Թանգարան-Էնստիտիւթը,Մեսրոպ Մաշտաոցի անուան Մատենադարանը   «էրեբունի» պատմահնագիտական թանգարանը և այլն։
  • Երևանի հպարտութիւնն է Էրէբունի Թանգարանը որտեղ կը ցուցադրուի  ՜՜Էրեբունի՜՜ բերդի հնագիտական պեղումներու ժամանակ յայտնաբերուած իրերը։

 

  •   Մեծ Եղեռնի վերաբերող թանգարանը կը գտնուի Ծիծեռնակաբերդի մէջ, ուրտեղ կը ցուցադրուի  Հայոց ցեղասպանութեանը վերաբերող բազում փաստաթուղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակի վրայ կը  գտնուի Հայաստանի Պատմութեան Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը :

 

Screen Shot 2018-10-14 at 2.21.12 PM

  •  Մաշտոցի Պողատայի վրայ կը գտնուի Երեւանի Ժամանակակից արուեստւ թանգարանը: Երեւան քաղաքի պատմութեան թանգարանը հիմնադրուել է 1931  թուականին։ Թանգարանի մէջ կը  պահուի շուրջ 90 000 հնագիտական, ազգագրական և այլ ցուցանմուշներ, որոնք կը ներկայացնեն Հայաստանի  12-րդ մայրաքաղաքի՝ Երևանի 2799-ամյա պատմությունը, նիւթական և հոգևոր մշակույթը՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարուեստի, գրաւոր աղբյուրների, լուսանկարների և այլ հաւաքածուներ՝:  Թանգարանի մէջ կը  պահուի Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ Հայոց մայրաքաղաքների անուանատառերով:
  • Հայաստանի պատմութեան թանգարանը հիմնադրուել էՀայաստանի Առաջին Հանրապետութեան   խորհրդարանի ընդունած օրենքով։ Այցելուներու համար բացուել է 1921  թուականի օգոստոս 20-ին։ Հայաստանի պատմութեան պետական թանգարանի մէջ կը  պահպանուի շուրջ 400000 առարկայէ բաղկացած ազգային հաւաքածու՝ ամբողջացնելով Հայաստանի՝ նախապատմական ժամանակներէ եկող մշակոյթն ու պատմութիւնը։

1599px-Armenia_Museum_of_Art_and_History

 

  •  Ազգային պատկերասրահը կը գտնուի Երեւանի Հանրապետութեան հրապարակի վրայ  : Հիմնուել է 1921  թուականին, սակայն սև տուֆէ  կառուցուած նախկին երկհարկանի շէնքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ   1978  թուականին բակին բարձրացէլ է ութհարկանի մասնաշենքը։ Պատկերասրահն ստեղծել է արևմտայեւրոպական կերպարուեստի հարուստ հաւաքածու (աւելի քան 25 հազար ցուցանմուշ), պատկերասրահը անդամ է Կերպարարուեստի թանգարանների համաշխարհային ընկերակցութեան:
CafesjianMuseum
photo: Arman Musikyan

 

  •  2002 թուականի ապրիլին  Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանի մէջ բացաւ «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը» ժամանակակից արուեստի թանգարան և մշակութային կենդրոն ստեղծելու նպատակով։

 

Երևանի մէջ ստեղծուած է գրադարաններերի եւ թանգարաններւի  լայն ցանց մը։   ՀՀ մէջ գործող շուրջ  1000 գրադարանին 34-ը Երևանի մէջ են: Որոնք են՝ Ազգային գրադարանըշՄանկական գրադարանը,Աւետիք Իսահակեանի  անուան գրադարանը, Գիտական գրադարանը և այլն։

 

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան :

Մատենադարանը Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենդրոնը  Երեւանի Մատենդարանը  , ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններէն  մէկն է։  Ունի ձեռագրերի և միջնադարեան գրքերի աշխարհի ամենախոշոր հաւաքածուները ։  Հոս կը պահպանուին են շուրջ 22000 ձեռագրեր, և 400 000  է աւելի արխիւային փաստաթուղթեր,3000 է աւելի հնատիպ գիրքեր,հոս պահպանուող ձեռագրերէն  շուրջ 15 000 հայերէն ,իսկ  մնացածը օտարալեզու են։

Matenadaranat_night

Հայերեն ձեռագիր մատեանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծուել է 1921 թուականին՝ 5-րդ դարում ստեղծուած Էջմիածնի  մատենադարանի հիմքի վրայ, և եղել է Հայաստանի առաջին գիտահետազոտական հաստատութիւնը  Նախապէս այն կոչու ել է Գուլթուր-Պատմական ինստիտուտ։
Մատենադարանը հիմնադրել են 405 թուականին Մեսրոպ Մաշտող եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը,թագաւորանիստ Վաղարշապատ քաղաքի մէջ:1921 թուաականին Մատենադարանի պետականացուած է ,1939 թուականին տեղափողուած է Երեւան:
Մատենադարանի շէնքը կառուցուած է ճարտարապետ Մարկ Գիրգորեան նախագիծով,շէնքի շինարարութեան սկսուած է 1945 թուականին,սակայն 1947-1953 թուականներու միջեւ դադրեցուած է շէնքի շինարարութեան աշխատանքները, 1953 թուականին վերսկսուած է շինարարութեան աշխատանքները եւ իր աւարտին հասած է 1959 թուականին:
Մատենադարանը գրանցուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային յիշողութեան ցանկին։

Տոքթ.Սարգիս Ատամ

Օգտագործուած Ակեր:
-Տուրինֆօ-Հայաստանի թուրիստական ամսագիր.
Հայաստանի Տեղեկատուութեան ու Ծառայութեան հրատարակութիւն

Ազատ հանրագիտարան

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: