İçeriğe geçmek için "Enter"a basın

Գլենդելի դպրոցներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ օտարազգի աշակերտների միջեւ. Մի քանիսը հեռացվել են դպրոցից

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում գտնվող Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հայազգի եւ այլազգի աշակերտների միջեւ տեղի ունեցած դաժան ծածկռտուքից հետո մի քանի աշակերտներ են դպրոցից հեռացվել, հայտնում է  Daily Mail-ը։

Ոստիկանությունը դպրոցից ահազանգը ստացել է չորեքշաբթի ժամը  13։00–ի սահմաններում, երբ լանչի ժամն ավարտին էր մոտենում, սակայն տասնյակ աշակերտների միջեւ ծեծկռտուք էր ընթանում։

Աշակերտների ծնողները KTLA–ին պատմել են, որ ռասսայական լարվածություն կա դպրոցի ամենամեծ էթնիկ խումը ներկայացնող հայ աշակերտների  եւ դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների միջեւ, որոնք մեծամասամբ սեւամորթներ, լատինաամերիկացիներ կամ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ են։

«Այդ լարվածությունը վեճի է վերածվել մի միջադեպից հետո, երբ հատուկ կարիքներով մի աշակերտ փորձել է գրկել հայազգի աշակերտներից մեկին»,–պատմում են ծնողները։

Գլենդելի միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է, որ անհիմն խոսակցությունները խորացնում են լարվածությունն ու վախը դպրոցում։

«Միջադեպի շարժառիթների մասին խոսելը դեռեւս վաղ է։ Ներկայումս հավաքվում են անհրաժեշտ փաստերն ու հարցաքննվում են վկաները՝ պարզելու համար՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ է ծեծկռտուքը տեղի ունեցել»,–նշված է հայտարարությունում։


https://news.am/arm/news/475222.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın