İçeriğe geçmek için "Enter"a basın

Իմ կյանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնավուրին

Պոլսահայ լրագրող Անժել Դիքմեն Artigercek կայքում Շառլ Ազնավուրին հրաժեշտի հոդված է հրապարակել։

Անժել Դիքմեն իր հրապարկման սկզբում հիշեցնում է, որ Ազնավուրն իր 94 տարվա կյանքի 85 տարին բեմերում է անցկացրել, Times ամսագրի կողմից 20-րդ դարի արվեստագետ ճանաչվել։ «Հարգելի Ազնավուր, Հոլիվուդում ձեր աստղը դրվեց, Իսրայելը ձեր հոր եւ մոր անունով նամականիշ թողարկեց, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ընտանիքներին թաքցրել եք ձեր տանը։ Միսաք Մանուշյանին եւ ընկերներին էլ եք թաքցրել ձեր տանը․․․։

Ձեր բոլոր հարցազրույցները դիտել եմ։ Որեւէ տեղ թուրքերի հանդեպ ատելություն չեմ տեսել։ Ձեր միակ ցանկությունն էր, որ վերջ տրվի ժխտմանը։  Երբ Էրդողանը ցավակցեց 1915-ի զոհերի հարազատներին, դուք զարմացած հարցրեցիք, թե արդյոք ձեր հարազատները ավտովթա՞րից են մահացել, որ ընդամենը ցավակցում են։ Այո, դուք ճիշտ էիք։ Բայց մեր երկրում սովորույթ չկա չիմացած բանի մասին կարդալ եւ տեղեկանալ։

Ես շատ տխրեցի, որ ձեր մահվան կապակցությամբ ցավակցական գրառումների տակ գրել էին, թե Ազնավուրը թուրքերի թշնամին է, ինչո՞ւ են ցավակցում։ Նման բան գրողներին ձեր մասին պատմելու համար եմ սա գրում։ Թուրքերին ձեր մասին պատմելը իմ կյանքի պարտքն է»,-գրել է Անժել Դիքմեն։


https://news.am/arm/news/474994.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın