İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի սահմանը հատած թուրք պատանին ասել է, որ զղջացել է իր արարքի համար

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած, Հայաստանում կալանավորված, իսկ այնուհետև ազատ արձակված Թուրքիայի Կարս նահանգի Աքայայա շրջանի Քյուչյուքդուրդուրան գյուղի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենը, հարցազրույց է տվել թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:

Հարցազրույցի ընթացքում Օզմենը նորից այցելել է այն վայրը, որտեղից հատել էր հայ-թուրքական սահմանը։ Կիսվելով իր հիշողություններով՝ նա ասել է, որ հետաքրքրությունից դրդված է անցել սահմանը և շեշտել, որ զղջացել է իր արարքի համար:

«Այդ ամենը իմ հետաքրքրասիրության պատճառով եղավ։ Իհարկե սրանից հետո նման բան չի լինելու։ Ես զղջացել եմ։ Այլևս երբեք այն կողմ չեմ անցնի»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:

Օզմենը ազատ է արձակվել սեպտեմբերի 26-ին և վերադարձել Թուրքիա:


https://www.ermenihaber.am/am/news/2018/10/08/Թուրքիա-հայաստան-Օզմեն/138647

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: