İçeriğe geçmek için "Enter"a basın

Երեւանում աշխատանքն է սկսում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կընթանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Բուն գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին, որի աշխատանքին կմասնակցեն անդամ երկրների 80-ից ավելի պատվիրակություններ, դիտորդներ եւ գործընկերներ: Գագաթնաժողովի խորհրդանիշն է մայրցամաքները խորհրդանշող նռան բազմագույն պտուղները, շրջանով միացած:

Բարձր մակարդակով հանդիպմանը նախորդում են մի շարք այլ միջոցառումներ: Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Մշտական խորհրդի նիստը: Օրակարգում կազամակերպչական բնույթի հարցեր են, կազմակերպությանն անդամակցության 4 հայտերի ուսումնասիրումը: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարների նիստը, որը կշարունակվի հոկտեմբերի 9-ին: Նույն օրը տեղի կունենա Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի գյուղի բացման պաշտոնական արարողությունը: 40 տաղավարներում 20 երկրներ կներկայացվեն: Տաղավարները բաց կլինեն առավոտից մինչեւ ուշ երեկո, սպասվում են բազմաթիվ մշակութային եւ բիզնես միջոցառումներ:

Սրան զուգահեռ՝ հոկտեմբերի 9-11-ը Թումո կենտրոնում կանցկացվի բիզնես համաժողով: Հոկտեմբերի 9-12-ը Ծաղկաձորում կկայանա ֆրանկոֆոն լրագրողների կոնգրեսը:

Հոկտեմբերի 11-ին գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրը կավարտվի Հանրապետության հրապարակում գալա համերգով: Հիշեցնենք, որ համերգի մի մասը նվիրված կլինի աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի Շառլ Ազնավուրին:

Գագաթնաժողովի երկրորդ օրը փաստաթղթեր կընդունվեն, որոնցից մեկն է Երեւանյան հռչակագիրը: Որոշում կընդունվի հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրվա եւ տեղի մասին: Գագաթնաժողովը կավարտվի լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսով:

Գագաթնաժողովին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին կնախորդի նրա պաշտոնական այցը Երեւան:

Նշենք, որ գագաթնաժողովի անցկացման օրերին մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկությունը խիստ կսահմանափակվի:


https://news.am/arm/news/474688.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın