İçeriğe geçmek için "Enter"a basın

Շառլ Ազնավուրին նվիրված պատարագ՝ Էջմիածնի Մայր տաճարում

Էջմիածնի Մայր տաճարում եւ Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

Նշենք, որ ժամը 12-ին, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, հնչեցվել են Երեւանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եւ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը:

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենա լեգենդար շանսոնյեի հուղարկավորության արարողությունը: Այն կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում: Հայաստանում եւ Արցախում սգո օր է հայտարարված։


https://news.am/arm/news/474659.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın