İçeriğe geçmek için "Enter"a basın

Իսրայելցի հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինն առաջարկել է Շառլ Ազնավորի հուշահամալիր բացել

Հայտնի իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Շառլ Ազնավուրին, որը նախօրեին Ֆրանսիայում կյանքից հեռացել է:

«Ոչ բոլորը գիտեն, որ մաեստրոն եւ նրա ընտանիքը գերմանացիների կողմից Փարիզի օկուպացման ժամանակ հրեաների են փրկել: Նրանք իրենք էլ Թուրքիայից փախստականներ էին: Նրանք իրենք էլ էին փրկվել: Չէ՞ որ Թուրքիայում 1915 թվականին հայերին ոչնչացնում էին: Նրանք փրկվել են եւ Փարիզում հայտնվելով՝ փրկել են հրեաներին: Սա այն է, ինչը մենք պետք է իմանանք Ազնավուրի մասին: Սա հավերժական հիշատակ է»,- ասել է Ավիգդոր Էսքինը:

https://youtu.be/V428n3esQok

Քաղաքագետը իսրայելական տարբեր միությունների կոչ է արել միանալ Իսրայելի իշխանություններին ուղղած իր առաջարկին՝ սուրբ հողում ի հիշատակ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի բացել Շառլ Ազնավուրի հուշահամալիր:

Ավիգդոր Էսքինի կարծիքով՝ հուշահամալիրի բացումն ավելի կարեւոր է, քան Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի առաջմղումը:


https://news.am/arm/news/474002.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın