İçeriğe geçmek için "Enter"a basın

Ձայների հաշվարկը մոտենում է ավարտին․ ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 80 %-ը (գրաֆիկ)

Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները: Ժամը 02.30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 79,45 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 389-ի տվյալները):

Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80,8% (237731 ձայն),  երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է  7,02 տոկոս (20639 ձայն)։ Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5,08 տոկոս ձայներով (14938 ձայն):

4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,67 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,43 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın