ԱՄՆ Միչիգան նահանգի Ռեդֆորդ քաղաքում հայազգի Քրիստա Հարությունյանը դատավոր է նշանակվել 17-րդ թաղամասի դատարանում: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox47 News-ը:
«Քրիստան ներկայացել է որպես օրենքի ամուր գիտելիքներով եւ իրավաբանական մասնագիտությանը նվիրված անձ: Այս հատկանիշների շնորհիվ նա հիանալի տարածքային դատավոր կլինի»,- Հարությունյանի մասին ասել է նահանգապետ Րիք Սնայդերը:
Քրիստա Հարությունյանը 1998 թվականից եղել է Haroutunian Licata Haroutunian պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվական ընկերության բաժնետեր: 2013 թվականից գլխավոր դատախազության Միչիգանի դեպարտամենտում եղել է գլխավոր դատախազի հատուկ օգնական:
Հարությունյանը Միչիգանի իրավաբանների նահանգային կառավարական մարմնի անդամ է. 2015 թվականից եղել է Ղեկավարների խորհրդի անդամ: Նա նաեւ անդամակցում է Դեթրոյթ նահանգի, Օքլենդի եւ Հայ-ամերիկյան իրավաբանների կառավարական մարմիններին: Նա Հայ օգնության միության հանձնաժողովի անդամ է, 2011 թվականից ի վեր՝ նաեւ Միչիգանի կանանց հանձնաժողովի անդամ:
Քրիստա Հարությունյանը 1993 թվականին Միչիգանի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, 1998 թվականին էլ ավարտել է Միչիգանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
İlk yorum yapan siz olun