Թուրքիայի գերագույն դատարանը մերժել է Ստամբուլում հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու պահանջը: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ դատարանը կրոնական խմբի ներկայացրած հայցը մերժել է տեխնիկական պատճառներով՝ այն հիմնավորմամբ, որ ներկայացվել է ասոցիացիայի, այլ ոչ առանձին անձի կողմից:
Նախկին բյուզանդական քրիստոնեական տաճարը մղկիթի էր վերափոխվել, երբ 1453 թվականին թուրք-օսմանները գրավել էին Կոստանտնուպոլիսը: 1935 թվականին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը տաճարը թանգարանի էր վերածել, որն ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում:
Սակայն Թուրքիայում ավելի ու ավելի հաճախ են հնչում տաճարը մզկիթի վերափոխելու պահանջները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքը այս տարվա մարտին աղոթել էր Սուրբ Սոֆիայում:
İlk yorum yapan siz olun