İçeriğe geçmek için "Enter"a basın

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել:

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ են ներդրել պատարագի մատուցման համար:

Աթեշյանը իր խոսքում պնդել է, որ «պետության ղեկավարները արել են հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղություն հաստատեն երկրում»:

«Հայ համայնքը շնորհակալություն է հայտնում պարոն նախարարին, նահանգապետին և մասնավորապես մեր հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»- ասել է Աթեշյանը:

Akhtamar

Հիշեցնենք, որ պատարագին մասնակցել են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:
Աղբյուր`    Mynet


https://www.ermenihaber.am/am/news/2018/09/10/Աթեշյան-Աղթամար-Խաչ-պատարագ/136983

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın