İçeriğe geçmek için "Enter"a basın

Վանի Աղթամարի Սուրբ Խաչի պատարագին սպասում ենք 3 հազար հայաստանցու. Արք Աթեշյան

Պոլսո հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 9–ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի հետ կապված։

Թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում արք. Արամ Աթեշյանը հայտնել է, որ 3 տարի ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս սեպտեմբերի 9–ին կրկին պատարագ է մատուցվելու։  Արք. Աթեշյանը շեշտել է, որ եթե առաջին պատարագին 2011–ին եղել է 7 մասնակից, ապա այս տարի ավելի շատ են սպասվում։

Նա նշել է, որ Հայաստանից սպասում են 2–ից 3 հազար մասնակցի։

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի: Վերջին պատարագը տեղի է ունեցել 2014– թվականի սեպտեմբերին։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։


https://news.am/arm/news/469700.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: