İçeriğe geçmek için "Enter"a basın

Վանի Աղթամարի Սուրբ Խաչում սեպտեմբերի 9–ի պատարագին Թուրքիայի տուրիզմի նախարարն է մասնակցելու

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատրաստվում են սեպտեմբերի 9–ի պատարագին։

Թուրքական Turkiyeturizm կայքի փոխանցմամբ՝ 3 տարի անց Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու ցանկություն է հայտնել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Վանում հյուրանոցները գրեթե 100 տոկոս զբաղվածություն ունեն պատարագի անցկացման օրերին։ Իր հերթին Վանի նահանգապետը հայտնել է, որ բոլոր համապատասխան կառույցները պատրաստ են ապահովել պատշաճ պայմաններ պատարագի անցկացման համար։

Նշենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի: Վերջին պատարագը տեղի էր ունեցել 2014–ի սեպտեմբերին։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։


https://news.am/arm/news/469696.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın