İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլի հայաբնակ Քնալը կղզում երեխայի առեւանգման փորձ է եղել

Ստամբուլի Քնալը կղզում անհայտ անձիք փորձել են առեւանգել կղզում գործող ճամբարից տուն վերադարձող հայ երեխային։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, երեպան ճամբարից դուրս գալուց հետո հանդիպել է 3 տղամարդու, որոնք նրան ասել են, թե արի մեզ հետ եւ սպառնացել, եթե հրաժարվի։ Ճանապարհին երեխան հասցրել է սմարթ ժամացույցով դեպքի մասին տեղեկացնել ծնողին եւ փախչել։

Երեխայի ծնողներն անմիջապես ոստիկանություն  են դիմել, որից հետո սկսել է 3 տղամարդկանց որոնումները։

Ճամբարի մոտ եւ հարեւանությամբ գտնվող եկեղեցու տեսախցիկների տեսագրություններում տղամարդիկ չեն երեւում։

Քնալը կղզու պլատֆորմի նախագահ Նուրհան Չեթինքայան նշել է, թե հավանաբար, այդ տղամարդկանց կղզում ապրող ինչճոր անձիք ուղղորդել են վախեցնել կղզում ապրող հայերին։

https://news.am/arm/news/466685.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın