İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր գիրք` 1894-1923-ին հայերի դեմ կատարվածի արձագանքով

Առաջին անգամ և նոր գրքով գիտական շրջանառության մեջ են դրվում արխիվային փաստաղթեր Շվեյցարիայի ազգային և քաղաքային արխիվներից:

Բողոքի ցույցեր ամբողջ Շվեյցարիայի տարածքում, երկրի պատմության ամենազանգվածային` գրեթե կես միլիոնի հասնող ստորագրահավաք, միլիոնավոր շվեյցարական ֆրանկեր` ուղարկված Սեբաստիայի հայերին և Արևմտյան Հայաստան հասած տասնյակ մարդասերներ: Հայկական հարցը Շվեյցարիայի հանրային օրակարգում էր 1915-ից առաջ և հետո:

Առաջին անգամ և նոր գրքով գիտական շրջանառության մեջ են դրվում արխիվային փաստաղթեր Շվեյցարիայի ազգային և քաղաքային արխիվներից: Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր Աբել Մանուկյանը բացառիկ բովանդակություն է գտել` Արևմտյան Հայաստանում տասնյակ տարիներ հայերին փրկած միսիոներների օրագրեր, նամակներ, վկայություններ` օսմանյան դաժանության և հայերի ողբերգության փաստերով:

Գիրքը խմբագրած պրոֆեսոր Տերյանն արժեվորում է հեղինակի մոտեցումը` սա դասագիրք է օտարների համար և Ցեղասպանության մասին խոսելուց առաջ հակիճ ու ամբողջական ներկայացվել է հայոց պատմությունը: Շվեյցարիայի ներկա սերնդին իրենց նախնիների գործը և հայերի շնորհակալությունն այս կերպ ցույց տալը չափազանց կարևոր է:

Գիրքը հրատարակվել է գերմաներեն, թարգմանվել անգլերեն: Տպարանում է ֆրանսերենը, կհրատարակվի աշնանը:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın