ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում:
Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել:
Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:
https://www.ermenihaber.am/am/news/2018/07/30/Թուրք-քաղաքական-գործիչ-Փաշինյան1/133802
İlk yorum yapan siz olun