İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարվել

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»   հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»   հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1)գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,

2)առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,

3) ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար  պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) գունավոր լուսանկար,

4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),

6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,

7)  գիտական աստիճանի վկայականի պատճենը,

8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,

9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը /առավելագույնը 1500 բառի շրջանակում/:

Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս  դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:

Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը /բնօրինակներով/ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև  2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 1000-1700-ը (բացի  կիրակի և երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» /հասցե` ք. Երևան,  Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/, կամ ուղարկել AGMIboard@genocide-museum.amէլ. hասցեով` կցելով փաստաթղթերի լուսապատճենները:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 1100-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում` /հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/:

Տեղեկությունների համար զանգահարել` 010 39 09 81 (ընդունարան) և 098-93-16-28 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին եւ նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել է իր բացակայության պայմաններում ՀՑԹԻ վարչական մասում գտնվող իր առանձնասենյակ մուտք գործելու մեջ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որեւէ պաշտոն չունի, հետեւաբար, չի կարող ունենալ աշխատասենյակ: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ փոխտնօրենների հետ հանդիպում են անցկացրել:


https://news.am/arm/news/463781.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın