İçeriğe geçmek için "Enter"a basın

Բեյրութում կայացել է Հրայր Ջեբեջյանի «Սփյուռքահայ կյանքեր ինչպես որ տեսա» գրքի շնորհանդեսը

Հրայր Ջեբեջյանը մտադիր է գրքի շնորհանդեսը կազմակերպել նաև Երևանում:

Բեյրութի Փյունիկ սրահում տեղի ունեցավ Հրայր Ջեբեջյանի «Սփյուռքահայ կյանքեր ինչպես որ տեսա» գրքի շնորհանդեսը: Գրքի առանձին հատվածներ արդեն տպագրվել են Ազդակ օրաթերթում: Շահան Կանդահարյանի գնահատմամբ, սա աշխարհի տարբեր անկյուններում հաստատված հայերի ինքնության որոնման նոր փիլիսոփայություն է:

Շնորհանդեսի մասնակիցները կարևորեցին գրող-աստվածաբանի առաքելությունը՝ Սփյուռքում հայոց լեզուն և հավատը պահպանելու դժվար գործում: Հեղինակի ընկերները վստահ են, որ Հայրենիքից հեռու՝ ամենօրյա գոյամարտում, Հրայրի նմանները շատ կարևոր են:

2010-ին լույս տեսած ,Հայի գոյապայքարի ճանապարհիե շարունակությունն է այս գիրքը: Այն ընդհանրացնում է հեղինակի պատկերացումները Սփյուռքի ու Հայրենիքի մարտահրավերների և դրանց դիմագրավելու ճանապարհների մասին:

Սփյուռքը իր աչքերով ներկայացնող գրքի հեղինակը մտադիր է շնորհանդես կազմակերպել նաև Երևանում:


https://m.armeniatv.am/hy/68881-68881

 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın