İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան զբոսաշրջիկների համար բացում է առաջին քրիստոնյաների ստորգետնյա քաղաքները

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկների համար բացել Քըրշեհիրի 12 ստորգետնյա քաղաքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Lonely Planet-ը:

Ստորգետնյա վանքերով, դարպասներով, խմելու ջրի ջրհորներով, ախոռներով եւ օդափոխման համակարգերով այս քաղաքները կառուցել են հռոմեական իշխանությունների հետապնդումներից փրկություն որոնող առաջին քրիստոնյաները:

Դրանք ոչ միայն ժամանակավոր հավաքատեղիներ են եղել, այլեւ մշտական բնակավայրեր: Ամենամեծ բնակավայրը՝ Դերինկույուն, մինչեւ 20 հազար մարդու է տեղավորել՝ անասուններով եւ պաշարով:

Չնայած հարուստ պատմությանն ու հայտնի հանգստավայրերին՝ Քըրշեհիրն այնքան էլ մեծ ճանաչում չի վայելում, այդ պատճառով թուրքական իշխանությունները հույս ունեն, որ ստորգետնյա քաղաքները կգրավեն արտասահմանցի զբոսաշրջիկներին:


 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın