İçeriğe geçmek için "Enter"a basın

Վարդավառ. Երեւանում կցուցադրվի Ջրհեղեղի եւ Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները հուլիսի 7-ին կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի եւ Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաեւ խնդումի եւ պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն եւ կբաժանեն ներկաներին:

Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով եւ աղավնիներ բաց թողնելով:

Թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:


https://news.am/arm/news/460324.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: