İçeriğe geçmek için "Enter"a basın

Ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավը. «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը նշում է 10-ամյակը

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն այս տարի տոնում է գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ Արցախում, կազմակերպությունն այս տարիների ընթացքում աջակցել է ավելի քան 650 ընտանիքի:

Կազմակերպության 10-ամյակի միջոցառման հանդիսավոր արարողությունը հունիսի 15-ին էր, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, որը միջոցառման գլխավոր հովանավորն է:

Միջոցառմանը ներկա են եղել միջազգային Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, ԱՌԴԱ  բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Արմենա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, այլ պատվավոր հյուրեր, բազմաթիվ գործընկերներ և միջազգային ու տեղական կամավորներ:

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տեղական գործընկերների միջազգային կոալիցիա է, բնակարանային աղքատության վերացման տեսլականով: Ոչ մի տեղ, սակայն, այս տեսլականը ավելի մեծ հաջողություն չի  ունեցել, քան Հայաստանում: Նշելով «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի 10-ամյակը, ուրախ ենք տեղեկացնել, որ առաջատար թիմի ղեկավարությամբ եւ հայկական սփյուռքի և տեղական հովանավորների, առատաձեռն  ընկերների աջակցությամբ՝ 650-ից ավելի հայ ընտանիքներ այժմ բարեկարգ տուն ունեն: «Այլևս ոչ մի դոմիկ»՝ երազանք, որը միասին կարող ենք դարձնել իրականություն»,- ասել է Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը:

Տասնամյակի միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավասագրերի հանձնման արարողություն:

«Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության և տևական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասած՝ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը և ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների և հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. «Մի՛ եղիր անտարբեր»: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերը՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք շատ ուրախության արցունքներ ենք տեսել, բայց դա չի դարձել սովորություն մեզ համար: Մեր աջակցությունը, իրականում, լոկ խթան է հանդիսանում, որ ընտանիքը հավատա սեփական ուժերին, դառնա լավատես ու հավատով լցվի ապագայի հանդեպ: Շնորհակալ ենք բոլոր համագործակիցներին այս տարիների ընթացքում մեր առաքելության մասը լինելու և մեր հաջողությունները կիսելու համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տասը տարիների ընթացքում ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավը՝ անդառնալիորեն դուրս բերելով նրանց աղքատության կապանքներից:

Բնակարանաշինության ծրագրին զուգահեռ՝ կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով գյուղական զբաղվածությունը խթանելու նպատակով. ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղի զարգացման արդի նախաձեռնության ծրագրի շրջանակում:


https://news.am/arm/news/457077.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın