İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայիսի 1 Աշխատանքի և Աշխատաւորների Միջազգային Օր

Տօքթ. Սարգիս Ատամ

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատաւորների միջազգային օրն է: Կը  նշուի աշխարհի 142 երկիրներու մէջ: Առաջին անգամ տօնը նշուեցաւ է 1890թ. Աւստրիա եւ Հունգարիա,Գերմանիա Դանիա, Իսպանիա, Իտալիա, Նորվեգիա և մի շարք այլ երկիրներու մէջ:


1886թ. Ամերիկացի և Գանատացի աշխատաւորները ,օրուայ աշխատանիքի ժամանակամիջոցը 8 ժամի դարձնելու եւ աշխատանիքի պայմանները բարելաւելու նպատակաւ ցոյց  կազմակերպեցին: Շիգակոյի  այս ցոյցի  հետևանքով մահացաւ 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնեակ մարդիկ վիրաւորուեցան:

1889թ.Փարիզեան  Միջազգային Երկրորդ Վեհաժողովին   ի յիշատակ Շիգակոյի դէպքերու ՝ որոշուեցաւ, ամէն տարի  Մայիսի 1-ին  ցոյցեր կազմակերպել :  Սակայն առաջին ագամ Մայիս 1-ը  նշուեցաւ 1890 թուականին:

1 Մայիսի  համաշխարահային տօնակատարութիւնները պաշտօնապէս կ՛սկսին 1890  թուականին, իսկ Օսմանեան Կայսութեան տարածքին մէջ առաջին անգամ նշուեցաւ 1911-ին Սէլանիկի մէջ ,ծխախոտի,բամբակի,նաւահանգիստի աշխատողներու համար,իսկ Իսթանպուլի մէջ նշուեցաւ 1912 -ին : Համաշխհային Ա.պատերազմի եւ Թուրքիոն Անկախութեան պատերազմի բերմամբ  Թուրքիոմ մէջ, 1 Մայիսի տօնակատարութիւնեան միջոցառումներ  երկար ժամանակ ընդհաըուեցան,յետոյ 1921- ին կատարուեցան.Իսկ Թուրքիոյ Հանրապետութեան շրջանին 1 Մայիսի տօնակատարութիւնները առաջին անգամ տեղի ունեցաւ 1923 թուականին:

Սովետական Հայաստանի մէջ այս տօնը մասնաւորապես նշուիլ սկսաւ 1919թ.-ին: Այդ թուականէն յետոյ  ամէն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով փառաբանեցին եւ մեծարեցին  աշխատաւորը ու աշխատանքը եւ նշեցին աշխատանքի օրը Խորհրդային Միութեան Հայաստանի մէջ, Մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տօներէն էր: Հայաստանի Հանարապետութեան անկախության առաջին տարիներուն, Լեւոն Տեր-Պետրոսեանի կառավարման օրոք, տօնը չեղեալ համարուեցաւ: Սակայն հիմայ Հայաստանի մէջ տօնը կը նշուի որպէս պաշտօնական տօն եւ կը  կոչուի “Աշխատանքի եւ Աշխատաւորի Միջազգային  Օր”:

Հայաստանի մէջ Մայիսի 1-ը տօնական եւ ոչաշխատանքի օր է:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: