İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրք քաղաքագետ. «Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում»

Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ  Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»իհետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:

Նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա,  ասաց.

«Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված էԱնկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդես գալիս՝ լինի հարևան, թե ոչհարևան երկիրԱյս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆն ստանում են իրենց բաժինը և առայժմ մնում միայն դիտորդի դերում են:

Այս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝  դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնում: Նույնիսկ գրեթե անհնար է ասել, թե այս հարցում երբ դրական տեղաշարժ կլինի»:

Ermenihabere.am-ի այն հարցին, թե ինչու առ այսօր պաշտոնական Թուրքիան չի արձագանքել Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկմանը, Աքթարը նկատեց.

«Անկարայում որոշում կայացնողները հավանաբար կարծում են, թե այս քայլնայնքան անկարևոր է, որ նույնիսկ որևէ հայտարարության արժանի չէ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետքէ վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝«ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգումէր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էրառաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեցարձանագրությունները, սակայն մինչև 2018թ. մարտի 1-ը թողել էր Հայաստանիստորագրությունը փաստաթղթի տակ։


https://www.ermenihaber.am/am/news/2018/03/06/ջենգիզ-աքթար/124807

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın