İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիացիները շոկոլադի տուփերի բացիկներով աշխարհին պատմել են հայերի կոտորածի մասին

Շոկոլադ արտադրող ֆրանսիական Chocolaterie d’Aiguebelle գործարանը, որը գործել է Լա-Տրապ վանքին կից, XIX դարի վերջին մտածել է այդ ժամանակվա համար եզակի մարկետինգային հնարք. սկսել է կոնֆետների տուփեր թողարկել տարբեր կոլեկցիոնային բացիկներով։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի սկզբանե նպատակը եղել է արտադրանքի վաճառքի մեծացումը. Ենթադրվում էր, որ գնորդը ձեռք կբերի կոնֆետներն այն բանի համար, որպեսզի ունենա բացիկների ամբողջական հավաքածուն։ Սակայն մի քանի տասնամյակ անց (ապրանքանիշի գրանցման պահից՝ 1885 թվականից) գործարանը, որն ավելի վաղ իր գնորդներին ուրախացնում էր հայտնի անձանց դիմանկարներով, կենդանիներով ու բնապակերներով, ցնցեց ողջ աշխարհը՝ անտարբեր չթողնելով ոչ ոքի։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

1889 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է բացիկների հավաքածու՝ «Հայերի կոտորածը» անվանումով, որը պատմում էր 1895-96 թթ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքնաչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել թուրքերի կողմից հետապնդվող և ծովը նետվող հայերը, քրդերի կողմից հետապնդվող հայերը, ստրկության վաճառված հայերը։

«Հայերի կոտորած» սերիան ներառել է իր մեջ ոչ միայն հայերի, այլև ընդհանուր առմամբ քրիստոնյաների հալածանքների պատկերներ։ Հավաքածուի համար, որն աշխարհին իրազեկել է այն տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցողի մասին, շոկոլադի գործարանը Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է բարձրագույն մեդալով։

https://artsakhpress.am/arm/news/68717/fransiacinery-shokoladi-tuperi-baciknerov-ashkharhin-patmel-en-hayeri-kotoratsi-masin.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: