İçeriğe geçmek için "Enter"a basın

Վերջիհան Զիֆլիօղլիի «Աչքը»՝ ի պաշտպանություն Արեւմտահայերենի

Հաջորդ շաբաթ Թուրքիայի գրախանութներում կհայտնվի ստամբուլաբնակ հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլիի «Աչքը» գիրքը։ «Այս գիրքը փիւնիկի նման կը վերածնի իր մոխիրներէն: Տարիներ շարունակող մեծ պայքարի որպէս արդիւնք բառերը ազատութիւն ձեռք կը բերեն ինձմէ։

Այս գիրքը անտեսուեցաւ միայն հայերէն ըլլալուն պատճառաւ, տպագրելու փափաք չյայտնուեցաւ, աւելին՝ չեղեալ նկատուեցանք թէ’ ես եւ թէ’ իմ երկերը»,- գրքի նախաբանում գրում է Վերջիհանը։
Նրան այսօր ամենից շատ մտահոգում է Արեւմտահայերենի վիճակը։
«Արեւմտահայերէնը՝ իմ մայրենին, որ մանկութենէս ի վեր աղօթքի մը նման կը թափի իմ լեզուէն, այսօր տեղ կը գրաւէ Իւնէսքօ-ի վտանգուած լեզուներու ցանկին մէջ: Ես կը պայքարիմ որպէսզի ապրի Պոլսոյ Հայ Գրականութիւնը, ես կը պայքարիմ ձեր՝ յաջորդ սերունդներուն համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի լույս էր տեսել Վերջիհան Զիֆլիօղլիի «Հայերի պատմությունը, որոնք քավարանում են: Մենք չենք սիրաշահում ոչ Հիսուսին, ոչ Մուհամեդին» գիրքը,որը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: