İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին Հունահայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը, ընկերակցությամբ` Թեմական Խորհրդի փոխատենապետ` Մերուժան Հարթենյանի և Հ.Բ.Ը.Մ.֊ի Հունաստանի մասնաճյուղի ատենապետ` Տիգրան Աբասեանի հանդիպեցին Հունաստանի և համայն հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Հերոնիմոս Բ֊ի հետ։

 Հոգեշնորհ հայր սուրբն Արքեպիսկոպոսին Փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները և հանձնեց Նորին Սրբության հրավերը` ներկա գտնվելու սեպտեմբեր 27-ին կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը։ Արքեպիսկոպոսն իր հերթին իր ողջույնի խոսքերը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին` շնորհակալություն հայտնելով հրավերի համար։ Ընդգծելով Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում և մասնավորապես Մայր Աթոռի ներկայությունը Հունահայ գաղութիս ներս` Արքեպիսկոպոսը մաղթեց Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը եղբայրական երկու ժողովրդների համատեղ կյանքում, մանավանդ այս դժվարին օրերին։

Հունահայոց Թեմի մամլո դիվան

17.06.2015

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: