İçeriğe geçmek için "Enter"a basın

Մամուլի հաղորդագրություն / Press Release

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը՝ ապրիլի 21-ին / Professor Richard Hovannisian’s Book Presentation on April 21
Երեւան:Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:

Մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է, անգլերեն եւ հրատարակվել է 1971-1996թթ. ընթացքում կամ շուրջ 25 տարում, որը նմանօրինակ հսկայածավալ, տարողունակ աշխատանքի համար մեծ ժամանակամիջոց չէ:
««Հայաստանի Հանրապետության» երկրորդ հատորի վրա աշխատելիս ես կրկին ու կրկին գիտակցեցի առաջին հանրապետության եւ ներկայիս հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների նմանությունները: Հարցն այն է, սակայն, թե ո՞վ է լսելու եւ ո՞վ է սովորելու անցյալի դասերից»,- գրքի նախաբանում գրում է ակադեմիկոսը:
—————————————————————————————————
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` info@acnis.am, կայքէջ` www.acnis.am

PRESS RELEASE
Armenian Centerfor National and International Studies
75 Yerznkian Street
Yerevan
0033, Armenia
Tel: (+374 – 10) 52.87.80 or 27.48.18
Fax: (+374 – 10) 52.48.46
Email: root@acnis.am or info@acnis.am
Website: www.acnis.am
For Immediate Release                 8 April 2015               For Immediate Release
Professor Richard Hovannisian’s Book Presentation on April 21
Yerevan—The Armenian Center for National and International Studies (ACNIS) and the Armenian Academy of Sciences are pleased to host a public presentation of the Armenian translation of Volume II of Academician Richard G. Hovannisian’s four-volume series entitled “The Republic of Armenia.”
Richard Hovannisian, who devoted a quarter of a century to research, write, and deliver to the public his monumental work on the first Armenian republic, 1918-1920, will be on hand to address the audience on the publication of the second volume, which is subtitled “From Versailles to London, 1919-1920.”
The special ceremony will take place on April 21 at noon in the conference hall of the Presidium of the Armenian Academy of Sciences.
———————————————————————————————————————
The Armenian Center for National and International Studies (ACNIS) is a leading independent strategic research center located in Yerevan, Armenia.  As an institution committed to conducting professional policy research and analysis, the Center strives to raise the level of public debate and seeks to broaden societal engagement in the policy process as well as to foster greater and more inclusive civic knowledge. Founded in 1994, ACNIS is the institutional initiative of Raffi K. Hovannisian, Armenia’s first Minister of Foreign Affairs.  Over the past 20 years, it has achieved a prominent reputation as a primary source of multi-disciplinary studies covering a wide range of national and international policy issues.
For further information on the Center, call (37410) 52-87-80 or 27-48-18; fax (37410) 52-48-46; email root@acnis.am or info@acnis.am; or visit www.acnis.am

Yorumlar kapatıldı.