İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլի Սուրբ Անտոնիա Պադուանացու եկեղեցին

Սուրբ Անտոնիա Պադուանացի կամ Սուրբ Անտոնիայի եկեղեցին Ստամբուլի ամենամեծ կաթոլիկ տաճարն է: Տաճարի գտնվում է Ստամբուլի եվրոպական մասի Բայօղլու թաղամասում, ուղիղ Իստիկլյար փողոցի կենտրոնում: Ծառայություններն այստեղ իրականացվում են ոչ միայն թուրքերեն ու անգլերեն լեզուներով, այլև լեհերեն ու իտալերեն:

Առաջին ֆրանցիսկացիները այստեղ հայտնվել են 1221-ին: Արդեն 1230-ականներին, Ղալաթիո ամրոցի տարածքում, հոգևորականների ջանքերի շնորհիվ կառուցվեց Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցին, որն այն ժամանակ ավելի հայտնի էր որպես Սուրբ Սոֆիայի եկեղեցի: Նախնական տեսքով եկեղեցին կանգուն է մնացել մինչև 17-րդ դարը: 1639 և 1660 թթ., երկու սարսափելի հրդեհներից հետո, այն ստիպված էին գրեթե նորից կառուցել:

1696թ. հրդեհից հետո եկեղեցին հրաշքով փրկվում է, սակայն Մուստաֆա 2-րդ սուլթանի որոշմամբ, այն վերափոխվում է մզկիթի: Հոգևորականները, զրկվելով իրենց միակ բնակատեղից, տեղափոխվում են Փերա թաղամաս ու 1724թ. սկսում նոր եկեղեցու կառուցումը: Սակայն, 1904-ին, այն խոչընդոտում է տրամվայների գծերի կառուցմանը:

Վերջապես, 1905թ. պայմանագիր է կնքվում Ստամբուլում նոր եկեղեցու կառուցման համար: Առաջին քարը դրվել է 1906-ին, սակայն ֆինանսական հնարավորությունների սղության  պատճառով հետաձգվել է երեք տարով: 1910թ. սյն սկսվեց կառուցվել ու ավարտվեց շատ կարճ ժամանակահատվածում: Արդեն 1912թ. տեղի ունեցավ եկեղեցու հանդիսավոր բացումը:
Եկեղեցին նախագծված է նեոկլասիցիզմի ոճով:  Ճարտարապետներն են` Էդուարդո Դե Ներին և Ջուլիո Մոնջերեն:

Yorumlar kapatıldı.