İçeriğe geçmek için "Enter"a basın

PFA’s New Report Lays out a Roadmap for Armenia’s Relations with the West and a New Vision for the Caucasus

Policy Forum Armenia (PFA)—a Washington-based international think tank—announces today the publication of its State of the Nation Report on “Armenia and the West: A New Vision for the Caucasus”, an earlier version of which was presented as a background paper during a high-level workshop at the Atlantic Council in Washington on July 2, 2014.

***
For Immediate Release
October 1, 2014
Contact: forum@pf-armenia.org
Web: http://www.pf-armenia.org
PFA’s New Report Lays out a Roadmap for Armenia’s Relations with the West and a New Vision for the Caucasus
Policy Forum Armenia (PFA)—a Washington-based international think tank—announces today the publication of its State of the Nation Report on “Armenia and the West: A New Vision for the Caucasus”, an earlier version of which was presented as a background paper during a high-level workshop at the Atlantic Council in Washington on July 2, 2014.
The report is intended for policymakers with interest in strengthening Armenia and its ties with the West. It offers some out-of-the-box thinking that challenges prevailing views about Western involvement in Armenia and the Caucasus. The report essentially sets aside a critical handicapping factor—Armenia’s leadership and governance—and lays out a vision for the country’s role in the region under a leadership that would enjoy widespread support among its people; understand and stay current with global trends; and maintain a reasonable degree of independence from foreign interference. The report states that, if implemented in practical terms, a leadership change of this nature will unleash Armenia’s developmental potential and effectively lead to the proposed foreign policy reorientation.
The report notes that, while Armenia owns its current problems, the West has lost a valuable opportunity to steer Armenia toward more democracy and better governance. However, recent developments in the wider region bring new opportunities for the West to forge stronger ties with Armenia. Yet, as argued in the report, this cannot be done with the current ruling regime, which has squandered the country’s economic and geopolitical potential and brought Armenia close to a point of no-return.
The report provides a thorough review of Armenia’s bilateral relations with all its neighbors and Russia. While it recognizes the gravity of the current status quo that relies heavily on Russia’s meddling in Armenia’s domestic and foreign policy choices, it proposes a way out. The report notes that the Russia’s control of Armenia is working against the long-run interests of both countries. This state of affairs is not sustainable. The challenge is to convince Russia to step back and allow Armenia to build bridges with other countries/blocks, as dictated by its own strategic interests, while still maintaining an exclusive relationship with Russia.
In his remarks, Armenia’s first Ambassador to the United States, Rouben Shougarian noted that: “The report that followed the multifaceted discussion at the Atlantic Council is both a gratifying result of a comprehensive insight into Armenia’s foreign and security policy and a creative after-thought to the discussion itself. It is also a rare attempt to put Armenia’s future into strategic perspective, which helps it to graduate beyond one-dimensional dependence on Russia and opens the door for alternative political thinking. Foreign policy problems and challenges are rightfully linked to better governance and democracy building.”
While analyzing the Armenian-Azerbaijani settlement, the report lays out three possible scenarios. The most attractive scenario for Armenia—one that requires strengthening the country’s economy and defense capabilities to retain control over Nagorno-Karabakh—is one that would also bring stability to the region and allow the creation of a Transcaucasian economic market for the benefit of all players. In terms of Armenia’s attractiveness for the West, the report lays out a vision in which Armenia plays a role of a key corridor for de-blockading Iran, when the Western sanctions are lifted; acts as a reliable partner for Georgia in an otherwise very volatile region; and presents itself as a potential buffer against Turkey’s neo-Ottoman aspirations in the region.
“I have been following the activities of Policy Forum Armenia for some time, and find the work of this small but outstanding group of professionals truly impressive. PFA’s ability to think outside the established norms and clichés, its perseverance and its well researched and thorough reports on difficult and hard-hitting subjects have always met the highest professional standards. Their latest report on Armenia and the West is no exception. One may or may not agree with all its conclusions, but the report stands as one of the most thoughtful and possibly consequential works on the subject of Armenia’s foreign relations.” said Vahan Zanoyan, author and retired Chairman of PFC Energy International, a global energy advising firm.
                                                               ###
Policy Forum Armenia is an independent non-profit association dedicated to strengthening discourse on Armenia’s economic development and national security and through such efforts helping to shape public policy in Armenia.
ԵՆԹԱԿԱ Է ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
 Հոկտեմբեր 1, 2014 թ.
էլ փոստ. forum@pf-armenia.org
Կայք. http://www.pf-armenia.org
 Policy Forum Armenia-ի նոր զեկույցը նախանշում է Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ճանապարհային քարտեզը եւ ներկայացնում է նոր տեսլական՝ Կովկասի համար։
 Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Հայաստանը եւ Արեւմուտքը. նոր տեսլական Կովկասի համար» վերտառությամբ: Զեկույցի նախնական տարբերակը ներկայացվել էր հուլիսի 2-ին ԱՄՆ Ատլանտյան Խորհրդում տեղի ունեցած ներկայացուցչական քննարկումների ժամանակ:
 Զեկույցը նախատեսված է այն մասնագետների եւ քաղաքական գործիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, ինչպես նաեւ վերջինիս՝ Արեւմուտքի հետ ունեցած կապերի ուժեղացմամբ: Այն պարունակում է նորարարական մի շարք մտքեր, որոնք մարտահրավեր են նետում Հայաստանում եւ Կովկասում Արեւմուտքի ներգրավման մասին գերակայող տեսակետներին: Զեկույցում միտումնավոր անտեսվում է Հայաստանի զարգացման առանցքային խոչընդոտող գործոնը՝ երկրում առկա կառավարման մակարդակը, եւ ներկայացվում է տարածաշրջանի համար մի այնպիսի տեսլական, որը կարող է գոյություն ունենալ Հայաստանում սեփական ժողովրդի լայն աջակցությունը վայելող, գլոբալ միտումների հետ համաշունչ քայլող եւ երկրի անկախությունն արտաքին միջամտություններից ապահովել կարողացող առաջնորդների առկայության պարագայում: Փոփոխությունները, որոնք ասպարեզ կբերեն այս տեսակի առաջնորդներ, ի վիճակի կլինեն կապանքներից ազատելու Հայաստանի զարգացման ներուժը եւ արդյունավետ կերպով հանգեցնելու զեկույցում առաջարկվող արտաքին քաղաքականության վերաուղղորդմանը:
 Զեկույցը նշում է, որ թեպետ Հայաստանը ինքն է մեղավոր ներկայումս ստեղծված իրավիճակի համար, այնուամենայնիվ, Արեւմուտքը բաց է թողել Հայաստանին դեպի ժողովրդավարություն եւ լավ կառավարում ուղղորդելու հնարավորությունը: Այդուհանդերձ, վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են տալիս Արեւմուտքին՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն, ինչպես շեշտվում է զեկույցում, դա չի կարող տեղի ունենալ ներկայիս իշխող վարչակարգի պարագայում, որը վատնել է երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական ներուժը եւ Հայաստանը հասցրել է անդառնալիի եզրին:
 Զեկույցը մանրամասնորեն ներկայացնում է Հայաստանի եւ հարեւան պետությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի միջեւ առկա երկկողմ հարաբերությունները: Թեեւ զեկույցում ընդունվում է առկա ստատուս քվոյի լրջությունը, որը հենված է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության նախընտրությունների միջամտության վրա, այնտեղ նաեւ ելք է առաջարկում:
Զեկույցն ընգծում է որ Ռուսաստանի ներկայիս վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դեմ է երկու երկրների երկարաժամկետ շահերին: Հարաբերությունների նման դասավորվածությունը չի կարող կայուն լինել: Մարտահրավերը Ռուսաստանին համոզելն է, որ այն հետ կանգնի եւ հնարավորություն տա Հայաստանին կամուրջներ կառուցել այլ երկրների ու խմբերի հետ՝ հենվելով սեփական ռազմավարական շահերի վրա, բայց՝ միաժամանակ պահպանելով իր բացառիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
 ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը իր դատողություններում նշում է. «Զեկույցը, որ հաջորդում է Ատլանտյան Խորհրդում հուլիսի 2-ին տեղի ունեցած բազմակողմ քննարկումներին, հանդես է գալիս թե՛ որպես Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը ներկայացնող համապարփակ ներըմռնման գոհացուցիչ արդյունք, թե՛ որպես այդ քննարկումներին հետեւող ստեղծագործ ամփոփում: Այն նաեւ եզակի փորձ է Հայաստանի ապագան դիտարկել ռազմավարական հեռանկարում, ինչը օգտակար է նրա՝ Ռուսաստանից միակողմանի կախվածությունից անդին անցնելու համար եւ դռներ է բացում այլընտրանքային քաղաքական մտածողության առջեւ: Արտաքին քաղաքականության խնդիրներն ու մարտահրավերները ճիշտ կերպով շաղկապված են ավելի լավ կառավարման եւ ժողովրդավարության կերտման հետ»:
 Վերլուծելով հայ-ադրբեջանական կարգավորումը՝ զեկույցում ներկայացվում են երեք հնարավոր սցենարներ: Հայաստանի տեսակետից ամենագրավիչ սցենարը ենթադրում է երկրի տնտեսական եւ պաշտպանական կարողությունների զարգացումը այնպես, որ պահպանելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը միաժամանակ կհանգեցնի տարածաշրջանում կայունության ապահովմանը եւ կնպաստի Անդրկովկասյան տնտեսական շուկայի առաջացմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների: Արեւմուտքի համար գրավչության տեսակետից զեկույցը ներկայացնում է տեսլական, որտեղ Հայաստանը դերակատարում ունի որպես առանցքային միջանցք արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ապաշրջափակման գործում, անկայուն տարածաշրջանում գտնվող Վրաստանի համար հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր եւ ներկայանում է որպես հնարավոր բուֆեր տարածաշրջանում Թուրքիայի նեոօսմանական ձգտումների դեմ:
 «Որոշ ժամանակ է ինչ ես հետեւում եմ Policy Forum Armenia-ի գործունեությանը եւ համարում եմ, որ պրոֆեսիոնալների այս փոքրիկ, բայց բացառիկ խմբի աշխատանքն իսկապես տպավորիչ է: PFA-ի՝ եղած կաղապարներից դուրս մտածելու ունակությունը, հաստատակամությունը եւ տարբեր ու դժվար թեմաների շուրջ լավ հետազոտված ու մանրամասն զեկույցները մշտապես համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին: Նրանց վերջին զեկույցը Հայաստանի եւ Արեւմուտքի մասին բացառություն չէ: Պարտադիր չէ համաձայնվել զեկույցի բոլոր եզրակացությունների հետ, սակայն այն հանդես է գալիս որպես ամենախոհուն եւ հեռուն գնացող աշխատանքներից մեկը՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների թեմայով»,-ասել է PFC Energy International էներգետիկայի ոլորտում համաշխարհային խորհրդատվական ընկերության նախկին նախագահ Վահան Զանոյանը:
                                                                  # # #
Policy Forum Armenia-ն շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որ նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղումով։
 Copyright © 2014 Policy Forum Armenia, All rights reserved.

http://us6.campaign-archive2.com/?u=402b8441bc11f67daa12a8031&id=3771c25d44&e=f809dfb13a

Yorumlar kapatıldı.