İçeriğe geçmek için "Enter"a basın

Sibil yeni albümüyle Yerevan’da / Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը

Yerevan’da, İstanbullu Ermeni sanatçı Sibil Pektorosoğlu`nun “SER” (Sevgi) adlı yeni müzik albümünün tanıtımı yapılacak. Albümün tanıtımı 18 Eylül saat 17:00 de “ Kino Moskva” sinemasında yapılacak. Yedi ay süren yoğun bir çalışmanın ürünü olan albümde, aşk ve hasret temalarını işleyen 11 Ermenice şarkının yanı sıra, Hz. İsa’nın konuştuğu dil olarak bilinen Aramice-Süryanice bir eser de yer alıyor.

Ermenihaber.am’e konuşan Sibil  CD satışlarından elde edilen gelirin bir anaokuluna bağışlanacağını anlattı.Sibil “ Albüm tanıtım günüm yardım amaçlı olacağı için CD lerime herhangi bir bedel koymak istemedim herkes yüreğinden kopan rakkamı verebilir. Katılımınızla hem beni hem de çocuklarımızı sevindirmiş olacaksınız. Sizleri görmekten çok büyük bir mutluluk duyacağım …” dedi.
Sibil, Mayıs ayında, Amerika`da Palm Springs`te ilk kez düzenlenen “World Armenian Entertainment Avvards” töreninde “Diaspora`nın en iyi kadın sanatçısı” ödülüne layık görüldü.
Ermenihaber.am
Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 18-ին Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում, ժամը 17:00-ին:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային:
Նշենք, որ «Սեր» ալբոմը լույս է տեսել այս տարվա փետրվար ամսին: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու նոր` ալբոմում տեղ են գտել 12 երգեր`11 հայերեն, 1 արամերեն: Ալբոմում կան դուետներ` հայաստանցի աստղերի հետ: Ալբոմի «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր նրա անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն:
Իսկ սույն թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի»  մրցանակին։
«Ermenihaber.am»-ի խմբագրությունը շնորհավորում է երգչուհուն նոր ալբոմի շնորհանդեսի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ` միջազգային ասպարեզում հայ երգի ներկայացման գործում:
Ermenihaber.am

Yorumlar kapatıldı.