İçeriğe geçmek için "Enter"a basın

Հարկահավա՞ք, թե՞ կաթողիկոս

«Zham. am»-ը նամակ է ստացել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում` Հայաստանում ապրող հավատացյալներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում Գարեգին Բ-ի գործելաոճից: Ամերիկայի Արևելյան թեմի Հայ Առաքելական Եկեղեցին ամենահարուստն է Սփյուռքում և ազգանվեր շատ մեծ գործ է կատարում հայապահպանման և քրիստոնեական դաստիարակության գործում։ Սակայն Նյու Յորքի Հայ Ազգային Առաջնորդարանի պաշտոնյաները արդեն հոգնել են «հարկահավաք-կաթողիկոսի» անվերջ այցելություններից, ինքնակոչ «հյուր գնալուց», որն ավարտվում է տասնյակ հազարավոր դոլարներ գրպանելուց և հսկայական պարտքեր թողնելուց հետո, արևելյան թեմի «գանձարանի» և բանկային հաշիվների վրա։

Սուրբ Էջմիածնի պաշտպանները հեռախոսով կապվեցին Նյու Յորքի ազգային ու եկեղեցասեր ականավոր անձնավորության մը հետ` տեր Հակոբ քահանայի, որը հետևյալ զգայացունց տեղեկությունները փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը զավթած Գարեգին Բ. Ներսիսյանի «ամերիկյան արկածների» մասին։
-Արդեն սովորություն է դարձել հանկարծակի հեռախոսազանգեր ստանալը Սուրբ Էջմիածնից, որ Վեհափառ Հայրապետը ցանկանում է այցելել Ամերիկայի Արևելյան թեմ։ Առանց ստանալու համապատասխան հոգաբարձու անձանց հավանությունը, Գարեգին Բ Ներսիսյանը բարեհաճում է իր հերթական այցելությամբ բեռ դառնալ հազար ու մի ազգային ու կրոնական հարցերով զբաղված մեր հավատացյալների վրա՝ հսկայական ծախսեր բարդելով արդեն իսկ Հայաստանի օգնության հարցերով թալանված Հայ Առաքելական Եկեղեցվո վրա։ Կարծեք թե այսքանով չբավարարվելով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առանց ամաչելու, ոչ նվազ քան 100 հազար դոլար է պահանջում իր «կալվածքից» ու վերադառնում մայր հայրենիք։
Այսպիսի «հովվապետական այցեր» բազմապատկվել են այսօր, տնտեսական սուր տագնապներ ապրող Լոս Անջելոսի գաղթօջախ, ուր մի կողմից կաթողիկոսի դրածոն տասնյակ միլիոնավոր դոլարներ արժող տաճար է կառուցում, մինչ իրար հետևից փակվում են հայ մամուլի ու գրականության օրգանները: Փաստորեն արդեն իսկ պարտքերի տակ են թաղված հայ ազգային դպրոցներն ու կրթության օջախները։
Նոյնանման «սցենարներ» հաճախակի են դարձել Ֆրանսիայի, Շվեյցարիայի ու Չինաստան-Հոնկ-Կոնգի «ինքնակոչ» այցելությունները, ուր այսօր գոյություն ունեն հայ մեծահարուստներ, բանկային հայտնի և անհայտ հաշիվներ, որոնցից պետք է անպայմանորեն օգտվի հարկահավաք-կաթողիկոսը, առանց ոչ մեկին հաշվետու լինելու, իր «սեփական» «պլատինե» ու «տիտանի» բանկային քարդերի վրայ, որտեղ տեղադրված են Ալի Բաբայի գանձերը նսեմացնող «աստղաբաշխային» գումարներ:
Իսկ այս խայտառակ գործընթացը արդեոք չի՞ դադարեցվելու և համայն աշխարհի հայության մեջ չկա՞ մի խիզախ տղամարդ, որ բռնի այս բանդայի թևը։
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
Երևան, Գյումրի, Էջմիածին, Աբովյան, Վանաձոր, Կապան, Գորիս, Ստեփանակերտ, Շուշի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Ռիգա, Վիլնյուս, Տալին, Ստոկհոլմ, Ուպսալա, Միլան, Ժնև, Փարիզ, Լիոն, Նիս, Լոնդոն, Քյոլն, Բեռլին, Լոս Անջելես, Գլենդել, Տորոնտո, Բուենոս-Այրես, Աթենք, Ստամբուլ, Երուսաղեմ:
Աղբյուր` Zham.am

Ամսաթիվ: հուլիսի 09, 2014

Yorumlar kapatıldı.